ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական և իրավապահ մարմիններին՝ հետևել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ եթե իշխանությունների հասցեին նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն, կարող են այն վերածել քրեական գործի։
Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրությունների գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի, նշել է թերթը։
Կոչուբաևի նկատմամբ հոկտեմբերի 16-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Նա կալանավորվել էր 2 ամսով: Նախքան ձերբակալվելը՝ փաստաբանը սոցիալական ցանցում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը՝ քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանելով «հոգին սատանային վաճառած», «շան տղա»: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Կոչուբաևին ձերբակալել են դիմակավորված անձինք կոպտությամբ՝ «ֆաշիստական ձևով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






