Հայաստանում 2019-ից սկսել է նահանջել իրավունքի գերակայությունը, ու միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբանները Հայաստանը համադրում են աֆրիկյան պետությունների հետ, Հակակոռուպցիան դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:
Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ այսօր ազատազրկված են Կարապետյանը, սրբազանները, նահատակված հերոսի ծնողները:
«Սա հետպատերազմյան Հայաստանում երևի թե արդեն հարյուրի հասնող դատավարություններից է, որ մենք՝ քաղաքացիներով, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներով գալիս ենք արդարության պահանջով, որովհետև այս բնույթի դատավարությունները դասական քաղաքական հետապնդման դրսևորում են»,- նշել է Մելոյանը:
Նրա համոզմամբ՝ հարցին, թե ինչո՞ւ է Կարապետյանն անազատության մեջ, կա մեկ պատասխան:
«Այս հարցադրումը, կարծում եմ, անգամ իշխանության համակիրներին երբ տալիս ենք, պատասխանը միանշանակ է, որովհետև Կարապետյանն ունեցել է համարձակություն, ունեցել է այնքան հայրենասիրություն, որպեսզի կանգնի հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին և դիմագրավի այդ հարձակումներին, որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ թիրախը եկեղեցու դեմքով մեր բոլորիս՝ հայերիս ինքնությունն է»,- ասել է սահմանադրագետը:
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







