«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերին օղակներում քննարկում են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ կուսակցությունում մտադիր են գնալ այդ քայլին, քանի որ ունեն տեղեկություն, որ նախկին վարչապետը պատրաստվում է գլխավորել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված «Մեր ձևով» ժողովրդական շարժման ցուցակը՝ որպես վարչապետի թեկնածու Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
«ՔՊ-ն նաև ամբողջ ներուժով լծվել է «Մեր ձևով» շարժումը վարկաբեկելուն և 24/7 ռեժիմով հետևում է շարժման բոլոր շարժերին, ակտիվորեն մեկնաբանում, պարսավում»,- գրել է լրատվականը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






