Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկը բացասական արձագանք է առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սուր քննադատության է ենթարկել Թաթոյանին, քանի որ 2026 թվականի ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգ է տվել քաղաքական ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր կարող են մտնել հաջորդ խորհրդարան:
Թաթոյանը հոկտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկել էր «Միասնության թևեր» անվամբ քաղաքական նախաձեռնությունը։ Նա այս մասին հայտարարել էր նախաձեռնության մեկնարկի միջոցառման իր ելույթում։
Նա քաղաքականություն մտնելու մասին հայտնել էր օրեր առաջ՝ հոկտեմբերի 6-ին: Թաթոյանը 2016-2021 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






