Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

«Այլևս չխոսե՛ք արցախցիների անունից»․ ակցիա և պահանջ իշխանությանը՝ կառավարության մոտ

«Այլևս չխոսե՛ք արցախցիների անունից»․ ակցիա և պահանջ իշխանությանը՝ կառավարության մոտ

Արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության առջև՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով այլևս իրենց անունից չխոսել արցախահայության իրավունքների, Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև Արցախ վերադարձի անհնարինության մասին։ Ակցիան ուղիղ միացմամբ հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ իշխանություններից պահանջում են այլևս չխոսել Արցախից, քանի որ նրանք իրենց քաղաքականությամբ հարցը փակված են համարում։

«Իրենք ոտնահարել են արցախցիների՝ Արցախ հետվերադարձի իրավունքը։ Արցախցիներից իրենց սուրբ հայրենիքը, տունն ու տեղը, զավակներին, հարազատներին են խլել, հիմա էլ միակ՝ հետվերադարձի իրավունքն են ուզում խլել, ինչը թույլ չենք տա։ Այլևս չխոսեք արցախցիների անունից»,- հավելել է Իսրայելյանը՝ իր խոսքն ուղղելով իշխանություններին։

Նա շեշտել է, որ ՀՀ իշխանություններն իրավունք չունեն որոշել արցախցիների ապագան, ինչպես նաև իրենց քաղաքականությամբ սպանել հետվերդարաձի հույսն ու հավատը, կասկածի տակ դնել այդ հարցը։

«Արցախցիները հավատում են և հուսով են, որ վերադառնալու են։ Դա իրականություն կդառնա, երբ նորմալ առաջնորդներ ունենանք։ Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դնողը հայ ժողովրդի առաջին թշնամին է»,- ընդգծել է ակցիայի մասնակիցը։

Իսրայելյանի դիտարկմամբ՝ իշխանության քաղաքականության պատճառով այսօր խոսում են նաև Սյունիքին սպառնացող վտանգների մասին։

«Երեկ Արցախն ենք կորցրել, այսօր Սյունիքի մասին են խոսում։ Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրաձայնվի։ Հորդորս է իշխանություններին՝ Արցախ անունը տալուց հազար անգամ մտածեք, նոր տվեք։ Մարդիկ ցավ են ապրում, մարդիկ Արցախ վերադառնալու հույս ու հավատ ունեն։ Ամեն անգամ հայտարարելով, թե «Արցախի հարցը փակված է», մեզ ավելի մեծ վնաս եք հասցնում, ավելի շատ եք վիրավորում։ Թույլ չենք տալու կասկածի տակ դնել Արցախ հետվերադարձի հարցը»,- հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում և վերջին շրջանում նույնպես կրկնում է իր հայտարարությունը, որ հայ ժողովուրդը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը, քանի որ դա նշանակում է «ՀՀ անկախության ոչնչացում»։ Փաշինյանի կարծիքով՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ»։

Կարդացեք նաև՝ 

«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+