ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման մեծ հավանականության մասին։
Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հնարավոր է այցելի Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում խաղաղության բանակցությունների կապակցությամբ։ Ամերիկացի առաջնորդը մանրամասնել է, որ դա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 11-ին կամ 12-ին։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները լավ են ընթանում, և Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու համաձայնության հարցում «մեծ հավանականություն» կա։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 3-ին համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել մահացածների մարմինները: Արդեն 3 օր Եգիպտոսում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բանակցում են համաձայնագրի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







