Ուկրաինայի Խերսոնի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու համար, հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Նա պատիժը կկրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատարանը պարտավորեցրել է բռնագանձել 2,3 մլն ռուբլի՝ Ուկրաինայում ստացված ամբողջ գումարը։
Նշվում է, որ Բալյանն Ուկրաինա է ժամանել ոչ ուշ, քան 2022 թվականի նոյեմբերին՝ Մոլդովայով, և կամավոր միացել է 124-րդ տարածքային պաշտպանության բրիգադին և Ուկրաինայի զինված ուժերի այլ չճշտված կազմավորումներին։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբեր դրամական փոխհատուցման դիմաց մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի դեմ զինված հակամարտությանը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։
Բազմիցս վիրավորվելուց հետո նա լքել էր Ուկրաինան և 2024 թվականի հոկտեմբերին ձերբակալվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







