Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:39

Ռասիզմի դեպքում Սպերցյանը կարող է մոռանալ եվրոպական կարիերայի մասին․ «Լեգիոն Մախաչկալայի» նախագահ

Ռասիզմի դեպքում Սպերցյանը կարող է մոռանալ եվրոպական կարիերայի մասին․ «Լեգիոն Մախաչկալայի» նախագահ

Ռասիզմի դեպքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է մոռանալ եվրոպական կարիերայի մասին, հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» նախկին հարձակվող, ներկայումս «Լեգիոն Մախաչկալայի» նախագահ Շամիլ Լախիյալովը՝ մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Կրասնոդարի» և «Ախմատի» միջև կայացած հանդիպման ժամանակ Սպերցյանի և Ուսման Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպը։ 

Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» 2:0 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Նդոնգը խաղադաշտից հեռացվել էր 86-րդ րոպեին՝ Սպերցյանի հետ բախման արդյունքում, ով դրանից հետո դեղին քարտ էր ստացել: Հոկտեմբերի 5-ին «Ախմատը» հանդես էր եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Նդոնգի։ Գրոզնիի ակումբում պահանջել էին նաև հետաքննություն անցկացնել Սպերցյանի նկատմամբ և պատիժ սահմանել «ռասիստական գործողությունների» համար:

Լախիյալովը նշել է, որ այս պահին դժվար է ասել՝ արդյոք Սպերցյանն իրականում նման բան ասե՞լ է, քանի որ դա ապացուցելը բարդ է։ Նա նշել է, որ, իր կարծիքով, Սպերցյանը կարող էր սադրել Նդոնգին։ Միևնույն ժամանակ՝ Լախիյալովն ընդգծել է, որ եթե ռասիստական արտահայտության փաստը հաստատվի, ապա այդպիսի արարքը կարող է լուրջ վնաս հասցնել Սպերցյանի կարիերային, հատկապես՝ եվրոպական ակումբներում, և նրա նկատմամբ պետք է կիրառվի առավել խիստ պատիժ։

«Եթե Սպերցյանն ասում է, որ մեծացել է Կովկասում, թող բացատրի՝ Կովկասի ո՞ր մասում են սովորեցնում, որ թեթև հպումից հետո ընկնել գետնին և սիմուլյացիայի դիմել։ Իսկ եթե պարզվի, որ նա իսկապես օգտագործել է ռասիստական արտահայտություն, ապա, իմ կարծիքով, կարելի է մոռանալ նրա եվրոպական կարիերայի մասին, և ներքին առաջնությունում պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ»,- Լախիյալովի խոսքերն է մեջբերում Euro-Football.ru-ն։

Սպերցյանն անընդունելի էր համարել Գրոզնիի «Ախմատի» սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգի նկատմամբ ռասիստական պահվածքի վերաբերյալ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները և հորդորել էր ուսումնասիրել տեսախցիկները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+