ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ այցելել է Մոսկվա։
«Մեկ ամիս առաջ Մոսկվայում էի, ընդամենը երկու օր՝ շաբաթ-կիրակի, մասնավոր անձնական ինչ-որ հարցերով և վերադարձել եմ երկուշաբթի օրը՝ կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի կամ եթե դիմեի, երևի շաբաթվա այլ օրեր կընտրեի»,- նշել է նախկին նախագահը։
Ըստ նրա՝ թեև այցն անձնական բնույթի էր, սակայն ՌԴ իր այցերը միշտ ուղեկցվում են ինչ-որ տեղեկություններով։
«Հասկանում եմ, որ երբ հայտնվում եմ Մոսկվայում, անպայման նման կարգի լուրեր տարածվելու են»,- նշել է նա։
Մամուլը հոկտեմբերի 2-ին գրել էր, որ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է հայաստանյան հարցերով Կրեմլի կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







