ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է համարել։ Նա շեշտել է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։
«Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ամբողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են»,- Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։
«Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք»,- հավելել է նա։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական: Հոկտեմբերի 3-ին դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկամյա ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







