Թուրքական Baykar Makina ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Bayraktar Teknoloji Azerbaycan-ը, անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԶԼՄ-ները նշել են, որ ձեռնարկությունն արտադրություն է իրականացնում Սումգայիթի արդյունաբերական պարկում։
2022-ին ստեղծված ընկերության արտադրանքը, ըստ լրատվամիջոցների, «առայժմ նախատեսված է ներքին շուկայի համար»։
Թուրքական Baykar ընկերությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ ընդգրկված և հայկական կողմի դեմ կիրառված Bayraktar TB2 հարվածային անօդաչուների արտադրողն է։ Անկարան և Բաքուն Ադրբեջանում անօդաչուների համատեղ արտադրության մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել 2023-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







