Իրանի կենտրոնական մասում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է իրանական SNN-ը։
Երկրաշարժը գրանցվել է Սպահան նահանգի Արդեստան շրջանի Զավարե քաղաքի մոտ, խորությունը՝ 10 կմ։
Գործակալության տվյալներով՝ ցնցումներն զգացվել են Թեհրանում և դրանից հարավ գտնվող Քում քաղաքում։ Հնարավոր զոհերի կամ վնասների մասին տեղեկություն չի հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







