Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև «պաշտպանական պոտենցիալ գործընկերությունը»։
Զելենսկին X սոցիալական ցանցում գրել է, որ Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ալիևին «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր սկզբունքային և հետևողական աջակցության համար»։
«Քննարկել ենք Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև էներգետիկ և պաշտպանական պոտենցիալ գործընկերությունը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







