Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

Մակրոնն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Մակրոնն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը Կոպենհագենում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պատմական նշանակություն ունի։

«Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ալիևի՝ ներկայումս համագործակցություն է ընթանում տարբեր ոլորտներում՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Նախագահները նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները չէին հանդիպել 2021 թվականից ի վեր։

Այսօր ավելի վաղ Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+