Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին․ իրանցի նախարար

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին․ իրանցի նախարար

Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյնը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Այդ մասին նա նշել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպամանը Երևան կատարած այցի շրջանակում։

Իրանցի նախարարը հավելել է, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող, և իրականացվեն երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները:

Կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր։

«Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ»,- հավելել են ԱՆ-ից։

Նախարարներն ստորագրել են նաև «Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը, ըստ ԱՆ-ի, կնպաստի երկու երկրների միջև այդ ոլորտում համագործակցության խորացմանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հույս էր հայտնել, որ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի կայուն արդյունքի և կդառնա երկու հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավման հիմքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+