Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:21

Բորիս Ավագյանը մահացած է գտնվել Սանկտ Պետերբուրգում. ԶԼՄ

Բորիս Ավագյանը մահացած է գտնվել Սանկտ Պետերբուրգում. ԶԼՄ

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքի պետքարանում, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

SHOT Տելեգրամ ալիքի տվյալներով՝ Ավագյանին գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկները միայն արձանագրել են նախկին պաշտոնյայի մահը։

Մահանալուց ժամեր առաջ Բորիս Ավագյանը տեսաուղերձ է հղել, որը հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը։ Տեսաուղերձում Ավագյանն ասել է, որ ցանկանում է արտահանձնվել, որ չի խուսափում դրանից:

Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ, որը մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Հաղորդվել էր, որ Ավագյանը փախել էր դատարանից։ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ Ավագյանը թաքնվում էր Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում գտնվող հայկական հյուպատոսարանում։ Դատախազությունը պահանջել էր նրան արտահանձնել:

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, Ավագյանի մահվան դեպքի վերաբերյալ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, նշել է, որ հարցն իրավապահների տիրույթում է։

Ավագյանը և մի քանի այլ անձինք մեղադրվում են ավելի քան 4,2 մլրդ ռուբլի ընդհանուր մաքսատուրքերից խուսափելու մեջ։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ ավելի էժան շինանյութերի անվան տակ։

Ավագյանն զբաղեցրել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի և ԼՂՀ ՆԳՆ ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնները (վերջին պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլ)։ 2022 թվականի փետրվարին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման գործով։

Հոդվածը թարմացվել է 15։38-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+