Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ, 30-ամյա Արայիկ Գ.-ն կասկածվում է հոր սպանության մեջ, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը Արայիկ Գ.-ն վիճաբանել է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվել է քաշքշուքի և ավարտվել սպանությամբ։ Նշվում է, որ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահել է տանը, ապա տարել Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ նետել փոսի մեջ։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







