Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ քննարկել է երկու երկրների ռազմական կառույցների միջև համագործակցության հետագա զարգացումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Շուշիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծել են, որ Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Ալիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանն արդեն սկսվել է»։
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Բայրաքթարօղլուն հանդիպել է նաև իր ադրբեջանցի գործընկեր Քերիմ Վելիևի հետ։ Հանդիպման ընթացքում Վելիևը հայտարարել է, որ կան բոլոր հնարավորությունները երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և հետագա ընդլայնումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







