«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել է քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ Մուշեղյանին կալանավորել են ավտովթարի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։
2023-ին Shamshyan.com-ը գրել էր, որ Մուշեղյանը ոչ սթափ վիճակում մեքենա է վարել և դարձել է մահացու ելքով ավտովթարի մասնակից։ Կայքը հավելել էր, որ Մուշեղյանը փաստաբանական գործունեություն է ծավալում։
Մուշեղյանը «Մարտի 1»-ի գործով քննիչ լինելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մուշեղյանը քննում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող գործը, որի շրջանակում վերջինիս մեղադրանք էր առաջադրել պետությունից մոտ կես մլրդ դրամ հափշտակություն կատարելը կազմակերպելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







