Մոսկվան աշխարհի լավագույն քաղաքն է, այս գնահատականի հետ համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայրաքաղաքի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նա նշել է, որ շնորհավորում է ոչ միայն մոսկվացիներին, այլև նրանց, ովքեր սիրում են Մոսկվան և այն համարում են աշխարհի լավագույն քաղաքը։
«Լիովին համաձայն եմ այս գնահատականի հետ։ Իրականում՝ հենց այդպես էլ կա»,- ասել է նա։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին Մոսկվայում նշվում է քաղաքի օրը․ այս տարի ՌԴ մայրաքաղաքը տոնում է 878-րդ տարեդարձը։
2022 թվականին Մոսկվան ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի վարկանիշում աշխարհի քաղաքների բարեկեցության մակարդակով զբաղեցրել է երրորդ տեղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







