«Մեր ձևով» շարժման շնորհանդեսից հետո միայն առաջին 5 օրվա ընթացքում շարժմանը միանալու 707 կամավորի հայտ է ստացվել, նշել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ 707 հայտից 370-ը Երևանից է, 337-ը՝ մարզերից:
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






