Խոյ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրն իրենց ծննդավայր Շահումյան գյուղում ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Ըստ նրա՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը համայնքապետի ազգականն է։ Լրագրողի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ձերբակալվել են Յայլոյան եղբայրները, նրա որդիները, ևս մի քանի անձ։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ միջադեպ է գրանցվել, կա հինգ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







