ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ վարչությունում ինքն է իրեն առաջադրել նախարարի պաշտոնում, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստիպված է գնացել է այդ քայլին, քանի որ չի գտել այլ թեկնածու։
Նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեր, իսկ նախարարի պաշտոնը երկար պետք է թափուր մնար, ինչպես շատ դեպքերում, նշել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ ՔՊ ներկայացուցիչների մեծամասնությունը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ պորտֆելը դատարկ մնար, քան մեկ գիշերում որոշում կայացվեր։
Օգոստոսի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով՝ Թորոսյանը նշանակվել էր ԱՍՀ նախարար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






