Վաղարշապատում ընտրական գործընթացներին ընդառաջ ոչ խորհրդարանական ընդդիմությունը կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ խորհրդակցությունների մեջ է, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք ընտրություններին միասնաբար հանդես գալու մտադրություն ունեն, սակայն որոշում դեռ չունեն։
Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը և «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, տեղեկացրել է լրատվականը։
Նշենք, որ ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







