Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:02

ՀԷՑ-ում ռուսական ընկերության հետ քննարկվել են էներգահամակարգում առկա տեխնիկական-ծրագրային խնդիրները

ՀԷՑ-ում ռուսական ընկերության հետ քննարկվել են էներգահամակարգում առկա տեխնիկական-ծրագրային խնդիրները

ՀԷՑ ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ռուսաստանյան «Կասկադ Էներգո» ընկերության ղեկավար կազմի հետ քննարկել է ՀԷՑ-ի էներգահամակարգում առկա տեխնիկական-ծրագրային խնդիրները, հայտնում է ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրոնային հաշվիչների տեղադրման և փոխարինման գործընթացներում առկա թերությունները և սպասարկման ոլորտում վերջերս ի հայտ եկած տարաբնույթ խափանումները։ Նշվում է, որ ընկերության ղեկավար կազմը Հայաստան է ժամանել Պետրոսյանի հրավերով։

Նրանց տեղեկացրել են, որ ՀԷՑ-ը ձեռնպահ է մնալու մինչև այժմ ցանցի արդիականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հաշվիչներն «ավանդույթի ուժով» բացառապես «Կասկադ Էներգո» ընկերությունից ձեռքբերելու պրակտիկայից, և վերջիններիս կոչ է արվել համահավասար պայմաններում այսուհետ մասնակցել այդ սարքավորումների գնման մրցութային գործընթացներին և առաջարկել մրցակցային գներ:

«Ժամանակավոր կառավարչի կողմից առաջարկվել է նաև գործող պայմանագրի և փոխադարձ պարտավորությունների շրջանակներում պատշաճ սպասարկում իրականացնել արդեն իսկ տեղադրված հաշվիչների անխափան աշխատանքի ապահովման համար, միջոցներ ձեռնարկել մինչ այս մատակարարված, սակայն դեռևս չտեղադրված և կարգաբերման ենթակա խմբաքանակների միացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Կասկադ Էներգո» ընկերությունն իր հայաստանյան ներկայացուցչության («Կասկադ էներգո» ՍՊԸ) միջոցով 2016-2017 թվականներից ի վեր՝ մինչ օրս ՀԷՑ ՓԲԸ-ին է մատակարարել ավելի քան 800 հազար էլեկտրոնային հաշվիչ՝ շուրջ 100 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ:

Նշված հաշվիչներից շուրջ 707 հազարն արդեն միացված են ՀԷՑ ՓԲԸ-ի էներգահամակարգի ցանցին, և դրանցով իրականացվում է քաղաքացիների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառումը:

ՀԷՑ-ի պետականացման ծրագրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել էր հունիսի 18-ին: Նույն օրը կալանավորվել էր ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ եկեղեցուն ուղղված իշխանությունների արշավի ֆոնին ՀԱԵ-ին աջակցող հայտարարությունից հետո: ՀԷՑ-ի պետականացման շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։

Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+