Սուրեն Վարոսյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Համապատասխան որոշումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ստորագրել է օգոստոսի 20-ին։ Վարոսյանը 2021-2024թթ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն էր։
2024-ի հուլիսին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Արաբկիր վարչական շրջանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահները ձերբակալել են 8 անձի: Արաբկիրի նախկին ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ 30 մլն դրամ գրավի դիմաց տնային կալանք էր կիրառվել, մնացածներից ստորագրություն էին վերցրել չհեռանալու մասին։
Օգոստոսի 6-ին մեկ տարի տևած կալանքից հետո Ազատյանը վերադարձել էր պաշտոնին, սակայն 2 օր անց աշխատանքից ազատման դիմում էր գրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







