Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, նախարարները խոսել են նաև Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ և բազմակողմ օրակարգում գտնվող մի շարք հարցերի, քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության մասին:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել էին: 2025 թվականի հուլիսին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ընթացքում, որի հետևանքով երկու մարդ մահացել էր։
Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







