Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:22

Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ վերականգնել․ Պուտին

Ռուսաստանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ վերականգնել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամբողջությամբ վերականգնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ հույս ունեմ, որ ձեռնարկված առաջին քայլերը մեր հարաբերությունների լիակատար վերականգնման միայն սկիզբն են»,- ասել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ սա կախված չէ Ռուսաստանից։

«Սա կախված է, առաջին հերթին, մեր արևմտյան գործընկերներից՝ բառի լայն իմաստով, քանի որ ԱՄՆ-ն նույնպես կապված է որոշակի պարտավորություններով տարբեր ասոցիացիաների, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում»,- բացատրել է նա՝ հավելելով, որ հաջորդ քայլերն այժմ կախված են ԱՄՆ ղեկավարությունից։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդի որակները լավ երաշխիք են, որ հարաբերությունները կվերականգնվեն:

Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերսկսել էին երկկողմ շփումները։ Կողմերի ներկայացուցիչները հանդիպել էին Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում, քննարկել ոչ միայն Ուկրաինայի հակամարտությունը, այլև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Բացի այդ, Թրամփը մի քանի անգամ զանգահարել է Պուտինին։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի էր ունեցել ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը չորս տարվա ընթացքում։ Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը դրական էին գնահատել հանդիպման արդյունքները, ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը դրանք անվանել էր «օգտակար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+