Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:17

Ամեն ինչի մասին խոսում են, բացի այդ կոչի կոնկրետ ձևակերպումից. փաստաբանները՝ Միքայել սրբազանի դատի մասին

Ամեն ինչի մասին խոսում են, բացի այդ կոչի կոնկրետ ձևակերպումից. փաստաբանները՝ Միքայել սրբազանի դատի մասին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող կողմը դեռևս չի ձևակերպել, թե ե՞րբ և ինչպե՞ս է նա հնչեցրել իշխանությունը զավթելու կոչը, որը հիշատակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական գործում, լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Երբ հասանք այն կետին, որ հրապարակեցին կոնկրետ փաստաթուղթ, խնդրեցինք, որպեսզի կոչը ցույց տան, որովհետև այս ամենը կառուցված է այդ կոչի վրա, ասացին՝ հետո դրա մասին կասենք։ Նախաքննության, կալանքի և դատաքննության փուլում մինչև հիմա չեն ասել՝ այդ կոչը ե՞րբ է հնչել, ինչպե՞ս, բայց քննում են այդ գործում»,- ասել է Սարգսյանը։

Նա անդրադարձել է նաև գործի հարուցման գործընթացում թույլ տրված խախտումներին, չարաշահումներին։ Փաստաբանի խոսքով՝ քննությունը հնարավորություն չունի ներկայացնելու իրավական հակափաստարկներ պաշտպանության կողմի փաստարկներին։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հավելել է, որ գործի շրջանակներում պաշտպանությունը ներկայացրել է երկու փորձագիտական ​​​​կարծիք՝ Նարինե Դիլբարյանի և Վանո Ասատրյանի։

«Մասնագետները կարծիք են տրամադրել, որ 2024թ․ և դրան հետևող տեսանյութերում որևէ կոչ չի պարունակվում։ Ընդհակառակը, դա պատմողական նախադասություն է և իր մեջ պարունակում է նախկին իրադրությունների վերաբերյալ պատմություն»,- նշել է նա։

Ֆարմանյանի խոսքով՝ նույնիսկ առանց մանրամասն լեզվաբանական վերլուծության ակնհայտ է, որ դա կոչ չէ։ Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի նախկին որոշման համաձայն՝ կոչը պետք է պարունակի իշխանությունների դեմ անօրինական գործողություններ կատարելու հրավեր։

Հունիսի վերջին երկու ամսով կալանավորվել էր արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+