Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:17

Ակտիվ խոսակցություններ կան, որ ինձ և Սաղաթելյանին զրկելու են անձեռնմխելիությունից․ Դանիելյան

Ակտիվ խոսակցություններ կան, որ ինձ և Սաղաթելյանին զրկելու են անձեռնմխելիությունից․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեկնաբանել է իր և նույն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու մտադրության շուրջ լուրերը։

«Ես որևէ տեղեկություն չունեմ, ինձ չեն հրավիրել հարցաքննության, համենայն դեպս, ակտիվ խոսակցություններ կան, որ սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանին, ինձ և Սաղաթելյանին անձեռնմխելիությունից պետք է զրկեն, քրեական գործ հարուցեն՝ «Սրբազան պայքար»-ի շրջանակում երևի»,- նշել է նա։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների համար խնդիր չէ քրեական գործեր հարուցելը, և ինքը տպավորություն ունի, որ «Քրեական օրենսգիրքը շպրտում են սեղանին, որ էջում բացվեց՝ այդ հոդվածով քրեական գործեր են հարուցում»։

«Սամվել Կարապետյանն ի՞նչ էր ասել, Միքայել Սրբազանն ի՞նչ էր ասել, Բագրատ Սրբազանն ի՞նչ էր ասել, մնացած մարդիկ ի՞նչ էին ասել․․․ ոչ մեկի վրա էլ գործ չկա, այսօր եթե փողոցում քայլող ծերունին համարձակվի դեմ խոսել այս իշխանություններին, այդ մարդուն տանում են, անազատության մեջ պահում»,- շեշտել է Դանիելյանը։

Ըստ նրա՝ երկու տարի շարունակ Հայաստանի բոլոր իրավապահ կառույցները հետևել են «Սրբազան պայքար» շարժման ակտիվ դերակատարների տեղաշարժը, լսել խոսակցությունները։

«Այդպիսի օր չի եղել, որ չզգանք այդ հետապնդումը, մշտապես զգացել ենք նրանց ներկայությունը։ Ստացվում է այնպես, որ ՀՀ-ում այլախոհությունը կամ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի են։ Հիմա էլ դրան ավելացնում են, եթե Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես` ռևանշիստ ես»,- ընդգծել է պատգամավորը։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև ընդդիմադիր շարժման աջակիցներին՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ 

Կարդացեք նաև՝

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի
Բագրատ արքեպիսկոպոսը վիրավորանքի համար դատի է տվել մի շարք գործիչների, այդ թվում՝ Ավանեսյանին և Սարգսյանին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+