ՀՀ արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացնելը պատահական չէ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ օգոստոսի 25-27-ը Կապան կմեկնեն ոչ միայն հայ դեսպանները, այլև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանում։
«Հավանաբար, մեր դեսպաններին պատրաստվում են տանել այդ հատված, ծանոթացնել տեղանքին և ինստրուկտաժ անել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձևացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու»,- նշել է թերթը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






