Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:46

«Սխալ էր», «վատ է», «2 ամիսը բավարար էր»․ քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

«Սխալ էր», «վատ է», «2 ամիսը բավարար էր»․ քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

Վերաքննիչ վարչական դատարանը երկու ամսով երկարաձգել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը։

Փաստաբան Լիաննա Գասպարյանը հայտնել է, որ դատարանը բոլոր առաջադրված մեղադրանքներից հիմնավորված է համարել միայն «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վերաբերյալ մեղադրանքը, իսկ մնացած մեղադրանքների մասով, որոնք առաջադրվել էին, արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայություն։

Կարապետյանի պաշտպանական կողմը նախատեսում է դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ որոշումը բողոքարկելու։ Գործարարի պաշտպանության խորհուրդը դատարանի վճիռը որակել է «անտրամաբանական»:

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե արդարացի՞ են համարում Կարապետյանի կալանքի երկարաձգումը, ինչպե՞ս են վերաբերվում դատարանի այդ որոշմանը:

Քաղաքացիների մեծամասնությունը քննադատել է Կարապետյանի կալանքի երկարաձգումը՝ նշելով, որ որոշումը սխալ էր։ Քաղաքացիներից մի քանիսն էլ խուսափել է պատասխանելուց՝ մատնանշելով հարցի քաղաքական բնույթը։

«Շատ վատ է կալանքի երկարաձգումը, միայն լավն եմ լսել Կարապետյանի մասին»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկն էլ ընդգծել է, որ Կարապետյանի նկատմամբ գործընթացը «սխալ է, և նրա նման մարդուն չէր կարելի կալանավորել»։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ «Կարապետյանին կալանավորելը հանցագործություն է»։ Քաղաքացիներից մեկն էլ, ընդգծելով, որ իշխանության ոչ բոլոր քայլերին է դեմ, սակայն, ըստ նրա, Կարապետյանին 2 ամսով կրկին կալանավորելը ճիշտ չէր։

«Երկու ամիսը ամբողջովին բավարար էր պարզելու համար»,- հավելել է քաղաքացին։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտել է, որ Կարապետյանի բանտախցում այլ մարդ պետք է լինի։

«Կարապետյանին պետք է ազատել ու իր բանտախցում այլ մարդու նստեցնել, դուք ու ժողովուրդը գիտեք՝ ով»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+