Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցություններից առաջ Թրամփը հիասթափված է

Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցություններից առաջ Թրամփը հիասթափված է

CNN-ը վերլուծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին տրված վերջնաժամկետը, ըստ որի՝ կա՛մ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, կա՛մ Ռուսաստանը կենթարկվի նոր խիստ տնտեսական պատժամիջոցների։ Թրամփի հայտարարած վերջնաժամկետը լրանում է ուրբաթ օրը, սակայն պարզ չէ, թե ինչպես է նա պատրաստվում առաջ շարժվել՝ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի և Չինաստանի հետ նուրբ առևտրային բանակցությունների նոր ջանքերի ֆոնին։

Այս շաբաթվա սկզբին Թրամփը խոստացել էր նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ կասկածի տակ էր դնում դրանց արդյունավետությունը։ Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ նա դեռևս մտադիր է «երկրորդական պատժամիջոցներ» կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական էներգիա գնել։Սակայն հինգշաբթի օրը՝ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսելուց հետո, նրա վճռականությունը նվազել էր, գրում է CNN-ի թղթակից Քեվին Լիպթակը։

«Դա կախված է նրանից (Պուտինից-AT)»,- ասել էր Թրամփը` պատասխանելով հարցին, թե արդյոք իր նշած վերջնաժամկետը դեռ ուժի մեջ է, և արդյոք նոր պատժամիջոցառումներ կկիրառվեն։

CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները հինգշաբթի օրը հայտարարել էին, որ դեռևս ոչինչ վերջնականապես որոշված չէ՝ ներառյալ բանակցությունների ձևաչափը, ամսաթիվը կամ վայրը։

Անցյալում Թրամփը դժկամությամբ էր վերաբերվում Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն՝ վախենալով, որ դրանք կարող են Պուտինին ավելի հեռացնել բանակցությունների սեղանից: Այս շաբաթ Ռուսաստանի և նրանից էներգակիրների գնորդների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թարմացված սպառնալիքը կիրառելու ամենամոտ պահն էր։ Օրինակ՝ չորեքշաբթի օրը նա հայտարարել էր Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ 25% մաքսատուրքերի մասին, որը ուժի մեջ կմտնի այս ամսվա վերջին՝ որպես ռուսական նավթ ներմուծելու համար պատիժ։

Նախագահը նաև քննարկում է այլ տարբերակներ, այդ թվում է Ռուսաստանի հնացող լցանավերը թիրախավորելը՝ «ստվերային նավատորմը», որոնք օգտագործվում են գոյություն ունեցող արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, ասել են վարչակազմի պաշտոնյաները: Պաշտոնյաները նաև փնտրում են Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ գործող պատժամիջոցների կիրառումը խստացնելու տարբերակներ:

Որոշ եվրոպացի պաշտոնյաներ, ըստ CNN-ի, մասնավոր զրույցներում ասել են, որ վախենում են, թե գագաթնաժողովը Պուտինի կողմից պատերազմը երկարաձգելու ևս մեկ փորձ է՝ միաժամանակ խուսափելով ԱՄՆ նոր պատժամիջոցներից: Հինգշաբթի օրը մի քանի եվրոպացի առաջնորդներ հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելով, թե ինչպես մոտենալ նոր դիվանագիտական ջանքերին։

Վերջին օրերին Թրամփը ոչ պակաս հիասթափված էր թվում Պուտինից և չի բացառում նոր տնտեսական պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, նա իր թիմին հանձնարարել է առաջ շարժվել հնարավոր գագաթնաժողովի կազմակերպման հարցում, իսկ ամերիկացի պաշտոնյաները աշխատում էին հանդիպման լոգիստիկայի և քաղաքականության նախապատրաստման վրա, որը, ինչպես Սպիտակ տունն ու Կրեմլն են հայտարարել, կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

Կրեմլը հինգշաբթի օրը հայտնել է, որ նրանք առաջ են շարժվում բանակցությունների ծրագրերով։ Պուտինը նույնիսկ խոսել է հավանական հանդիպման վայրի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների մասին, չնայած դեռևս վայրը չի որոշվել։

Հանդիպման գաղափարը ծագել է չորեքշաբթի օրը Պուտինի և Թրամփի արտաքին գործերի դեսպան Սթիվ Ուիտքոֆի միջև բանակցությունների ժամանակ։ Կրեմլը հայտարարել է, որ դա Թրամփի գաղափարն է, մինչդեռ Սպիտակ տունը պնդել է, որ դա ռուսներինն է։

Հետագա հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը եվրոպացի առաջնորդներին փոխանցել է գագաթնաժողովի իր մտադրությունները։ Այդ զրույցի ընթացքում նա ասել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, բայց նաև հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ՝ պաշտոնական հանդիպմամբ: Այս մանրամասները CNN-ը փոխանցում է՝ զանգին իրազեկ աղբյուրներին հղում անելով:

Մեկ օր անց Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ գագաթնաժողովը չի պայմանավորի եռակողմ հանդիպմամբ։

«Ոչ, նա չի ցանկանում: Նրանք կցանկանային հանդիպել ինձ հետ, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները»,- ասել էր Թրամփը, երբ հարցրել էին, թե արդյոք Պուտինը պետք է հանդիպի Զելենսկու հետ:

Թրամփը չէր բացառել նոր պատժամիջոցների կիրառումը, որոնք պաշտպանել էին հանրապետական օրենսդիրները, և ողջունել՝ եվրոպացի առաջնորդները։ Սակայն շեշտել էր, որ նախ ցանկանում է լսել Պուտինին։

«Մենք կտեսնենք, թե ինչ ունի նա ասելու»,- ասել էր Թրամփը։ «Դա կախված է նրանից։ Ես շատ հիասթափված եմ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+