Այսօր Վաշինգտոնում կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը մեկնակետ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավատարիմ է խաղաղության նախագահի առաքելությանը»։
«Մենք միջամտեցինք Հնդկաստան-Պակիստան հակամարտությանը, և մեր առաջնորդը կարողացավ վերականգնել խաղաղությունը։ Վերջերս նման բան տեղի ունեցավ Կամբոջայի և Թաիլանդի միջև։ Հույս ունեմ, որ դրան կհաջողվի հասնել նաև Հայաստանի և Ադրբեջանի պարագայում։ Հույս ունեմ, որ արդեն ուրբաթ նրանք այստեղ կլինեն` համաձայնագիրը ստորագրելու և խաղաղության պայմանագրի սկիզբը դնելու համար»,- նշել է Ռուբիոն։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր Սպիտակ տանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Ըստ ժամանակացույցի՝ օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Թրամփը կսկսի Փաշինյանի հետ հանդիպումը, 23:20-ին կկայանա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ կեսգիշերին՝ եռակողմ բանակցությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







