Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Վաշինգտոնի կողմից աջակցվող փաստաթուղթը օրինականացնում է Բաքվի ցեղասպանությունը Հայաստանում․ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Վաշինգտոնի կողմից աջակցվող փաստաթուղթը օրինականացնում է Բաքվի ցեղասպանությունը Հայաստանում․ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Վաշինգտոնի առաջարկած՝ Երևանի և Բաքվի կողմից «ստորագրվելիք փաստաթուղթն օրինականացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները Արցախում», հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սպասվող հանդիպումը։

Կազմակերպության աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 7-8-ի բանակցություններից հետո կարող է հրապարակվել համատեղ հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր։ ANCA-ն կասկածում է, որ այս փաստաթուղթը չի անդրադառնա հայ ժողովրդի հիմնական առաջնահերթություններին, որոնք են՝ արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը, գերիների և պատանդների ազատ արձակումը, քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությունը, ինչպես նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է հանդես գալ որպես խաղաղության միջնորդ Հարավային Կովկասում, ապա պետք է ապահովի, որ խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին ուղղված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը կտրականապես դեմ են ցանկացած համաձայնագրի, որը փոխարինում է արդարադատությունը զիջումներով և վտանգի է ենթարկում հայերի կյանքը»,- ասել է գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը կոչ է արել առաջիկա հանդիպման մասնակիցներին ձգտել արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության պահպանման վրա հիմնված սկզբունքային և կայուն խաղաղության։

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին: Նշվում էր, որ օգոստոսի 7-8-ին Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Ակնկալվում է, որ Երևանն ու Բաքուն պաշտոնապես կհրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցելուց։ Reuters-ն էլ հավելում է, որ կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+