Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:06

Հնդկաստանը հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը լուրջ հարված կհասցնեն արտահանմանը

Հնդկաստանը հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը լուրջ հարված կհասցնեն  արտահանմանը

Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը լուրջ հարված է Հնդկաստանի արտահանմանը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Սուբհաշ Չանդեր Ռալհանին։ ԱՄՆ-ի այս քայլը անմիջականորեն կազդի ամերիկյան շուկա Հնդկաստանի մատակարարումների կեսից ավելիի վրա, հավելել է նա:

«Այս քայլը մեծ հարված է Հնդկաստանի արտահանմանը, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԱՄՆ շուկա մեր մատակարարումների գրեթե 55%-ի վրա», — ասել է ֆեդերացիայի նախագահը։ 

Նա նշել է, որ արտահանման շատ պատվերներ արդեն իսկ կասեցվել են, քանի որ գնորդները վերանայում են մատակարարման վերաբերյալ որոշումները՝ հաշվի առնելով առաքման ավելի բարձր ծախսերը։

ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ սահմանել է լրացուցիչ 25% մաքսատուրք՝ կապված ռուսական նավթի գնման հետ։ Հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու ԱՄՆ-ի նախկին որոշման հետ մեկտեղ հարավասիական հանրապետության համար մաքսատուրքը այժմ կկազմի 50%։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+