Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:42

Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Ամերիկացի հանրահայտ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից իր հետ 19-րդ դարի կուժ է տարել, գրել է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ» ապրանքանիշը Ֆեյսբուքում։

«Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից, որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ՃԻՇՏ ներկայացնելու համար: Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին և հաշված ժամերի ընթացքում վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ԱԶԳԱՅԻՆ վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:

Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը և զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը: Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, և հետո՝ նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաև, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև Վանա ԿՈՒԺԸ…», — հայտնել են ապրանքանիշի էջից:

«Նարեկածին»-ը հավելել է, որ չնայած զարմացած են, նաև ուրախ են, որ «երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը և իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով՝ տարել իր հետ»:

Փոփ աստղը օգոստոսի 3-ին համերգով հանդես էր եկել Երևանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+