Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան․ ԶԼՄ

Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան․ ԶԼՄ

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի լրիվ օկուպացիայի ծրագրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet պորտալին։

Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է նման որոշմանը: Սակայն կառավարությունը հստակեցրել է, որ պատրաստ է անտեսել զինվորականների կարծիքը: «Մարտական գործողություններ կանցկացվեն նույնիսկ այն տարածքներում [Գազայի հատվածի], որտեղ պատանդներ են պահվում: Եթե Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը գոհ չլինի դրանից, նա կարող է հրաժարական տալ», — Ynet-ը մեջբերում է իսրայելցի պաշտոնյաներից մեկի խոսքերը:

Պորտալի տվյալներով՝ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ համաձայնագրի արդյունքում պատանդների ազատ արձակումն այլևս հնարավոր չէ այն պատճառով, որ բանակցությունները փակուղի են մտել։

Մինչ օրս Նեթանյահուն պաշտոնապես չի հայտարարել, որ Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել պաղեստինյան անկլավը։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է ցանկացած պարագայում հասնել Գազայում պատերազմի հիմնական նպատակներին՝ ջախջախել արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական կառուցվածքը և վերադարձնել գոտում պահվող բոլոր առևանգվածներին։

Գազայի շարունակվող պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ՄԹ-ն սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+