Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:00

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի թաղամասի վթարային շենքերից մեկի՝ հանրակացարանի բնակիչները պահանջում են բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները: Նրանք այսօր այս պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ:

«30 տարուց ավելի մենք ապրում ենք այնտեղ: Մարդ ենք, ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք, արդեն տարբերում ենք իժը, գյուրզան, նստում ենք տանը, «կռիսները» գալիս են, իրենց գործողությունն անում են», — ասել է բնակիչներից մեկը:

Մյուսի խոսքով՝ իրենց հիշում են միայն ընտրությունների ժամանակ, սակայն իրենց խնդիրներով իրականում հետաքրքրվող և դրանք կարգավորող չկա:  Շենքը 4-րդ կարգի վթարայնության է:

«Ընդամենը 17 սենյակ է, ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել մեր շենքի վիճակով», — հավելել է վարդաշենցիներից մեկը:

Բացի այդ, բնակիչներն ասել են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է երկու հանրակացարանների շենքերում բարելավում է լինելու, սակայն ապարդյուն: Նրանք այսօր պահանջում էին, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա իջնի և լսի իրենց:

Քաղաքապետ Ավինյանը արձակուրդում է:

«Մենք էլ պիտի Վարդաշենի մյուս վթարային շենքերի բնակիչների նման փողոց փակենք, բողոքի ակցիա անենք։ Եթե Ավինյանը արձակուրդում է, թող նրա տեղակալներն իջնեն», — նշել է մեկ այլ բնակիչ։

Նրանք հավելել են, որ պատրաստ են լսել իրավական հստակ պատասխան, նույնիսկ եթե նշվի, որ այս խնդիրը ենթակա չէ լուծման: Ակցիան այս պահին դեռ շարունակվում է: Այսօր դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում նրանց խնդրին չի տրվել:

Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչները նաև մարտին էին բողոքի ակցիա կազմակերպել քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև։ Նրանք պահանջել էին շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կառավարությունից ընդունել են նրանց, սակայն հարցին որևէ լուծում չեն առաջարկել։ Հանդիպման այլ մանրամասներ Գրիգորյանը չէր հայտնել։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+