Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

Իսպանիայի Ալբորայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկանում ենք Orer.eu կայքից։

Ըստ հրապարակման՝ քաղաքային խորհրդի 6 կուսակցություն` Սոցիալիստական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, ՎՈՔՍ-ը, «Ալբորայա ակտուա»-ն և Ձախ միությունը միաձայն կողմ է քվեարկել Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա իշխանական «Կոմպրոմիսի» ներկայացրած հայտարարությանը։

Կուսակցությունների խոսնակները դատապարտել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը, կարևորել աշխարհի բոլոր երկրների կողմից այն ճանաչելու անհրաժեշտությունը և ներկայիս Թուրքիայի կողմից վնասների փոխհատուցումը։

Ալբորայայի քաղխորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել օգնել Իսպանիայի հայ համայնքին` հարցը հասցնելու այլ կառավարություններ, այդ թվում նաև` Իսպանիայի խորհրդարան։

Ապրիլի 24-ին լրացել էր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+