Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի երկրամասում այսօր՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:31-ին և 11:34-ին (տեղական ժամանակով՝ 20:31 և 20:34) գրանցվել է 3 բալանոց 5,5 մագնիտուդով երկու երկրաշարժ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ տասը րոպե անց գրանցվել է ևս մեկ հետցնցում՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժերից հետո վերջին մի քանի ժամվա ընթացքում հետցնցումներ գրանցվել են մոտավորապես յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ, դրանց հաճախականությունը դեռ չի նվազել։

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում հուլիսի 30-ի առավոտյան տեղի էր ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով Հյուսիսային Կուրիլսկի ափամերձ գոտում ցունամի էր գրանցվել, բնակիչները տարհանվել էին վտանգավոր գոտուց։

Ըստ շրջանի ղեկավարության՝ ամենաուժեղը ցունամիի երրորդ ալիքն էր, որը լուրջ վնասներ էր հասցրել։ Տագնապ էր հայտարարվել նաև Ճապոնիայի և ԱՄՆ ափամերձ որոշ հատվածներում:

Կարդացեք նաև

«Տարհանումից հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+