Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:52

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրում մարտական գործողությունների դադար է հայտարարել՝ սովի առնչությամբ մտահոգությունների աճի պատճառով, հայտնում է AP գործակալությունը։

Նշվում է, որ կիրակի օրն Իսրայելի զինված ուժերը գործողությունների դադար են հայտարարել Գազայի երեք բնակեցված տարածքում՝ օրական 10 ժամով։

Զինվորականները հայտարարել են, որ «մարտավարական դադար» կսկսեն Գազա քաղաքում, Դեյր ալ-Բալահում և Մուվասիում՝ երեք ամենամեծ բնակչություն ունեցող տարածքներում, որպեսզի «մեծացնեն տարածք մտնող մարդասիրական օգնության մասշտաբները»։ Դադարն սկսվում է ամեն օր՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 20:00-ն՝ մինչև հետագա ծանուցում՝ սկսած այսօրվանից։

Նշվում է, որ իսրայելցի զինվորականները նաև հայտարարել են, որ կստեղծեն անվտանգ երթուղիներ օգնության մատակարարման համար։

Սննդի մասնագետներն ամիսներ շարունակ զգուշացրել են Գազայում սովի վտանգի մասին, որտեղ Իսրայելը սահմանափակել է օգնությունը, քանի որ պնդում է, թե ՀԱՄԱՍ-ն ապրանքներ է ներմուծում՝ իր իշխանությունն ամրապնդելու համար։

Վերջին օրերին տարածվող՝ Գազայից հյուծված երեխաների լուսանկարներն Իսրայելի հասցեին համաշխարհային քննադատության պատճառ են դարձել, այդ թվում՝ մերձավոր դաշնակիցների կողմից, որոնք կոչ են արել դադարեցնել պատերազմը և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչը խիստ էր արտահայտվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքների վերաբերյալ։ Սպոլյարիչի գնահատմամբ՝ Գազայի խաղաղ բնակչությանն «անխնա սպանում են ռազմական գործողությունների և սնունդ հայթայթելու փորձերի ժամանակ»:

Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:

2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված մարդասիրական օգնություն չի մատակարարվում, Իսրայելի որոշմամբ՝ փակվել են բոլոր անցակետերը։ Մայիսին, որպես այլընտրանք, հրեական պետությունը, ԱՄՆ-ի աջակցությամբ, պատրաստել էր նոր սխեմա, որը ենթադրում էր Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին (GHF) փաստացի մենաշնորհային իրավունքների փոխանցում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման կենտրոնների կազմակերպման համար:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ հուլիսի 21-ի դրությամբ 1054 մարդ է սպանվել Գազայում իսրայելցի զինվորականների կողմից պարենային օգնություն ստանալու փորձի ժամանակ: Հակամարտության սկզբից  ի վեր զոհերի թիվը հասել է 59 000-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+