Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 արծաթ և 3 բրոնզ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Խաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին ավարտել է մրցելույթները։
36 կգ քաշային Էլեն Բաղդասարյանը, 46 կգ քաշային Եվա Գրիգորյանը, 51 կգ քաշային Կարինե Դալլաքյանը և 64 կգ քաշային Ամալյա Ավագյանը դարձել են առաջնության արծաթե մեդալակիր։
40 կգ քաշային Վանեսա Գևորգյանը, 54 կգ քաշային Լիզա Կարճիկյանը և 57 կգ քաշային Լյուսի Չիֆլիկյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։
Ավելի վաղ բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն էր, Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել էին 2 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







