Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրա՞նք է առաջադրվել

Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրա՞նք է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին չեն մեկնաբանել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը։

Հուլիսի 22-ին ArmLur.am-ը գրել է, որ Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել փողերի լվացման հատկանիշներով։

Կայքը հուլիսի 15-ին հայտնել էր Գասպարյանին պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:

ԶԼՄ-ն հուլիսի 15-ին հավելել էր, որ «առաջիկայում Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու»։

Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամայիս Միրզոյանը։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործություններ՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի հուլիսի 15-ին Գասպարյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության 300 000 դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+