Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:37

ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են բանակին և եկեղեցուն․ ՄՀԻ

ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են բանակին և եկեղեցուն․ ՄՀԻ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն՝ հայ հասարակությունն ամենաշատը գոհ է ՀՀ զինված ուժերից։ Տվյալները հավաքագրվել են հեռախոսային հարցման միջոցով՝ հունիսի 16-26-ը 1505 քաղաքացու շրջանում։

Հարցվածների 43%-ը նշել է, որ «լիովին գոհ է», իսկ ևս 29%-ն «ավելի շուտ գոհ է» ԶՈւ-ի աշխատանքից։

Այս վարկանիշում երկրորդ տեղում է Հայ Առաքելական եկեղեցին, որին աջակցում է հարցվածների 34%-ը, ևս 24%-ը նշել է, որ «ավելի շուտ գոհ է»։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և վարչապետի գրասենյակն, ըստ հարցման, ունեն 15% աջակցություն։

ՀՀ խորհրդարանը վարկանիշի ամենաներքևում է. հարցվածների միայն 7%-ն է հավանություն տվել օրենսդիրի աշխատանքներին։ Կառավարության գլխավոր նվաճումը Հայաստանում համարվում է ճանապարհների բարելավումը, իսկ ամենամեծ ձախողումը՝ սխալ արտաքին քաղաքականությունը։

Հարաբերական մեծամասնությունը (35%) ազգային անվտանգության և սահմանային հարցերը նշել է որպես երկրի գլխավոր խնդիր։ Հաջորդում են տնտեսության, գործազրկության և քաղաքական անկայունության խնդիրները։ Հարցվածներն Իրանը, Ֆրանսիան և Ռուսաստանն անվանել են Հայաստանի հիմնական քաղաքական և անվտանգության գործընկերներ։

Կարծիքները կիսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի թեմայի շուրջ. 33%-ն «ավելի շուտ դեմ» է, 29%-ը՝ լիովին կողմ։ Հայ հասարակությունը համաձայնագրում տեսնում է պատերազմի վերսկսման, տարածքների կորստի սպառնալիք և նույնիսկ մտահոգություն է հայտնում ցեղասպանության հնարավոր սպառնալիքի վերաբերյալ։ Մտահոգության առիթ է դարձել նաև Հայաստանի տարածքում ադրբեջանցիների հնարավոր անարգել տեղաշարժը, ինչպես նաև այն փաստը, որ համաձայնագիրը չի լուծում գերիների վերադարձի հարցը։

Հարցումը նաև բացահայտել է երիտասարդների շրջանում քաղաքական անտարբերության աճի նշաններ. 18-35 տարեկան հարցվածների 37%-ը նշել է, որ չի քվեարկի, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան հաջորդ կիրակի։

Կարդացեք նաև՝

Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+