Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:19

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ՝ Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող 43 կմ երկարությամբ ճանապարհի բացման շուրջ։ Նրա խոսքով՝ քննարկվում է նաև տարբերակ, որի համաձայն՝ այս ճանապարհը կարող է անցնել երրորդ կողմի վերահսկողությանը։

Փաշինյանի խոսքով՝ «գլոբալ խաղացողները» հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որի շրջանակում ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր առաջարկը տարածաշրջանի տրանսպորտային հանգույցների, լոգիստիկ կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակման ու զարգացման վերաբերյալ։

Նույն ասուլիսում Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է, որ նշված «գլոբալ խաղացողների» մեջ հիմնականում նկատի ունեն ամերիկյան կողմի առաջարկը՝ Սյունիքի տարածքով անցնող ճանապարհի կառավարման և վերահսկման հետ կապված։

Վաշինգտոնի առաջարկի մասին, որը նախատեսում է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող տրանսպորտային միջանցքը, երկու օր առաջ հայտարարել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն ԱՄՆ-ի այս առաջարկի մասին և արդյոք նրանք կո՞ղմ են, որ միջանցքը կառավարվի այլ երկրի կողմից։

Քաղաքացիների մեծամասնությունը դեմ չէ արտաքին վերահսկողությանը։ Նրանցից մի քանիսն ընդգծել են, որ կողմ են՝ միայն իրապես անվտանգությունն ապահովելու և ՀՀ ինքնիշխանությունը չվտանգելու դեպքում։ Ոմանք էլ կտրականապես դեմ էին ԱՄՆ-ի ներկայությանը տարածաշրջանում։

«Եթե մենք չենք կարողանում պահել, թող ուրիշը գա, պահի»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Մի կին էլ հավելել է՝ «եթե վերահսկողության դեպքում սահմանը մոտակա 100 տարին անվտանգ կլինի, դեմ չէ»։

Նրանցից ոմանք էլ խուսափել են հստակ դիրքորոշում հայտնել՝ հաշվի առնելով, որ վերջնական որոշման մասին ԱՄՆ-ն դեռ հստակ չի հայտարարել։

«Տեսնենք՝ հաստատո՞ւմ է, թե՞ ոչ, նոր կարծիք կհայտնենք։ Եթե որպես օպերատոր լինի, համաձայն ենք, բայց եթե մեր ինքնիշխանության հաշվին՝ ոչ»,- շեշտել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ նշել է՝ «Ամերիկան ուր մտնում է, կռիվ ու պատերազմ է բերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+