Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:32

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին Երևանում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Կինոփառատոնը կանցկացվի մինչև հուլիսի 20-ը։ Այդ ընթացքում երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ավելի քան 100 ֆիլմ։

ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ նմանօրինակ ֆիլմերը հասանելի են դառնում հայ հանրությանը։

««Ոսկե ծիրանը» դարձել է մի հարթակ, որտեղ հանդիսատեսն առնչվում է կինոյի նորույթներին։ Այսօր ֆիլմ ենք դիտելու, որը լայն հանրությանը դեռևս հասանելի չէ։ Կինոն միջազգային երևույթ է, որի զարգացումն անմիջականորեն առնչվում է միջազգային գործընթացներին և այդ բնագավառի նորարություններին»,- ընդգծել է նախարարը։

Քաղաքապետարանից հավելել են, որ կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրից։

«Երևանը բաց քաղաք է։ Այն միշտ սպասում է իր մարդկանց՝ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այս քաղաքի հետ՝ հիշողությամբ և արմատներով։ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն փառատոնի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում։ Ուզում եմ նաև ընդգծել, թե որքան հետևողական ենք մշակույթի հանդեպ՝ որպես քաղաքային կյանքի կարևոր բաղադրիչ։ Սա նպատակային մշակութային քաղաքականություն է, որով Երևանը ձևավորվում է որպես ժամանակակից, բաց և ստեղծագործական քաղաք՝ կենդանի մշակույթով»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

2024-ին «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնը կայացել էր հուլիսի 7-14-ը։ 2024-ին կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին։

Դիտեք նաև՝

Ինչպե՞ս են Քևին Սփեյսիին «օրհնել» Երևանում և ծննդյան նվեր մատուցել

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+