Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան

Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման գործում. Փաշինյան
ABU DHABI, UNITED ARAB EMIRATES - July 09, 2025: HH Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan, President of the United Arab Emirates (R), meets with HE Nikol Pashinyan, Prime Minister of Armenia (L), at Al Shati Palace. ( Mohamed Al Hammadi / UAE Presidential Court ) ---

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգությանը նպաստելու գործում։

Ըստ կառավարության մամուլի ծառայության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

Ալ Նահյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը և հնարավորինս շուտ ստորագրման հույս հայտնել:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները Համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր էին ստորագրել։

Հուլիսի 9-ին Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր ԱՄԷ: Վաղը՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում կայանալու է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+