Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:50

Արհեստական բանականության Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում․ ԲՏԱ նախարար

Արհեստական բանականության Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում․ ԲՏԱ նախարար

Հայաստանում հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ սա հեղափոխական հնարավորություն է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ստեղծելու բարձրորակ, սյուժետային կամ գեղարվեստական տեսանյութեր։

Նախարարի փոխանցմամբ՝ Veo 3-ը կարող է կիրառվել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կինեմատոգրաֆիան և գովազդը, կրթությունը, բիզնեսը, մարքեթինգը։ Գործիքի միջոցով մասնագետները կարող են ստեղծել վիզուալ պատմություններ՝ տարբեր ձևաչափերով։

Հայրապետյանը, միևնույն ժամանակ, նշել է գործիքի ռիսկերի մասին, որոնք, նրա խոսքով, պետք է հաշվի առնել։

«Veo 3-ը, լինելով հզոր գործիք, կարող է ստեղծել իրականին չափազանց մոտ պատկերներ և տեսարաններ, ինչը բերում է մեդիամանիպուլյացիայի, իրականության աղավաղման, սխալ տեղեկատվության տարածման ռիսկեր։ Կարող են լինել նաև իրական մարդկանց տեսքի օգտագործման, իրականից ոչնչով չտարբերվող տեսալսողական բովանդակության միջոցով հոգեբանական ներազդման, հեղինակային իրավունքի խախտումների վտանգներ»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ոչ թե մոլորեցմանը, այլ հաղորդակցության բարելավմանը, արվեստին և գիտելիքի տարածմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+