Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հրաժարվում է հանդես գալ Պրեմիեր լիգայում

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հրաժարվում է հանդես գալ Պրեմիեր լիգայում

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը որոշել է չտեղափոխվել Հայաստանի Պրեմիեր լիգա, հայտնում է ակումբի լրատվության բաժինը։ 

Նշվում է, որ ակոըմբը ցանկանում է տնային հանդիպումներն անցկացնել Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում, որը դեռևս չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին։

«Ինչպես գիտեք, նախորդ տարվանից ընթանում են աշխատանքներ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտի հարցում, իսկ Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում ակումբը չի կարող խաղալ Կապանում։ «Սյունիք» ՖԱ քաղաքականությունը հստակ ուղղված է Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, և ակումբը ցանկանում է խաղալ միայն Սյունիքում, ուստի որոշում է կայացվել ևս մեկ տարի հանդես գալ Առաջին խմբում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Սյունիք» ՖԱ-ն 2024/25թթ․ մրցաշրջանում հանդես է եկեռլ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և գրավել երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն ԲԿՄԱ-2-ին։ Թիմը գրանցել է 19 հաղթանակ, 4 խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով և կրել ընդամենը մեկ պարտություն։ Այս արդյունքի շնորհիվ «Սյունիքը» նվաճել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սյունիք ՖԱ-ն որոշել է մնալ Առաջին խմբում, ակումբը և գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, գլխավոր մարզչի առաջին օգնական Արթուր Ասոյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագրերը, որոնք նախատեսված էին մինչև 2026 թվականի մայիսի 31-ը»,- տեղեկացնում է ակումբը։

Ոսկանյանը պաշտոնն ստանձնել էր 2023-ի ամռանը։ Երկու տարի անընդմեջ Առաջին խմբում «Սյունիքն» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+